Մարտի 7-ի երեկոյան Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքների մասին, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
«Դեսպանատունը հետևում է Մոսկվայում ծայրահեղականների կողմից մեծ հավաքները՝ ներառյալ համերգները, թիրախավորելու մոտալուտ ծրագրերի մասին հաղորդումներին։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մարդաշատ վայրերից», - ասվում է հայտարարությունում, որը տեղադրված է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության կայքում:
ԱՄՆ նախազգուշացումը իր կայքում տեղադրել է նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։
Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Այսօր Մոսկվայում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Կանանց միջազգային օրն է