ԱԺ-ում մեկնարկեց վարչապետի և ՔՊ խմբակցության փակ հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

Ազգային ժողովում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մասնակցությամբ փակ հանդիպումը։

Այսօր ևս հանդիպմանը մասնակցում են Կառավարության անդամները, նրանց թվում՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը։ Հանդիպմանը ներկա է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Թե՛ Կառավարության անդամները, թե՛ պատգամավորները որևէ հստակ բան չեն ասում՝ ինչ օրակարգով է վարչապետը վերջին տասն օրում երրորդ անգամ իրենց հետ փակ հանդիպում անցկացնում։ Սովորաբար հանդիպումներից հետո տարածվող հաղորդագրություններում են նշվում քննարկված հարցերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ փակ հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր