Նիքի Հեյլին կդադարեցնի նախընտրական պայքարը. The Wall Street Journal

ԱՄՆ - Նիքի Հեյլին քարոզարշավի ժամանակ, փետրվար, 2024թ.

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ, նախագահական ընտրություններում հանրապետականների կողմից առաջադրվելու համար պայքարող Նիքի Հեյլին մտադիր է դադարեցնել արշավը: The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ, Հեյլին առաջիկա ժամերին հայտարարությամբ հանդես կգա Հարավային Կարոլինա նահանգում՝ Չարլսթոն ավանում:

Ներկուսակցական նախնական ընտրություններում հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես առաջ է անցել Նիքի Հեյլիից գրեթե բոլոր նահանգներում և գործնականում արդեն ապահովել է կուսակցիների աջակցությունը, որը կձևակերպվի հուլիսի 15-17-ը Վիսքոնսինի նահանգում՝ Միլուոքիում կայանալիք հանրապետականների ազգային համագումարում:

Այդ հավաքում հանրապետականներն ի պաշտոնե կառաջադրեն նախագահության և փոխնախագահության թեկնածուներին:

Թրամփը դեռ չի հայտնել, թե ով կարող է լինել փոխնախագահության թեկնածու, որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ նա այդ առաջարկը կանի Հարավային Կարոլինայից սևaմորթ սենատոր Թոմ Սքոթին:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում 60-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 5-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայդենն ու Թրամփը հաղթեցին «սուպերերեքշաբթիի» փրայմերիներումԱՄՆ-ում մեկնարկել է ընտրական «սուպերերեքշաբթին»