Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Գյուլեր-Հասանով հանդիպում Բաքվում, 6-ը սեպտեմբերի, 2022թ․

Այսօր Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Յաշար Գյուլերը և Զաքիր Հասանովը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հասանովը մեկնել է Թուրքիա