Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ժամանել է Ուկրաինա՝ Օդեսայում հանդիպելու նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է newsit.gr տեղեկատվական պորտալը։
Միցոտակիսի Ուկրաինա այցի մասին նախապես չի հայտարարվել։
Ինչպես նշել է պորտալը, Հունաստանի վարչապետն այնտեղ է ժամանել մի քանի ժամ առաջ և սպասվում է, որ Օդեսայում կհանդիպի Զելենսկու հետ։
Դրանից հետո Միցոտակիսը կմեկնի Բուխարեստ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին, նշում է հրատարակությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հունաստան