Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Ղուրբանովը Դոհայում հանդիպել է Թուրքիայի ռազմարդյունաբերության գործակալության ղեկավար Հալուք Գյորգյունի հետ։
Ըստ Բաքվի՝ կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, «մտքեր են փոխանել համատեղ արտադրության և նոր նախագծերի շուրջ»։
Անցած շաբաթ Անթալիայում թուրքական ռազմաարդյունաբերական ոլորտի ղեկավարի հետ նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հանդիպել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի F-16 ինքնաթիռները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին