Ղրիմում ենթադրաբար ռուսաստանյան պարեկային նավ է խորտակվել

«Սերգեյ Կոտով» ռուսական պարեկային նավը, արխիվ

«Սերգեյ Կոտով» ռուսական պարեկային նավը ամենայն հավանականության խորտակվել է բռնակցված Ղրիմի ափերի մոտ, հայտնում են Ուկրաինայի ռազմական հետախուզությունը, ռուսաստանյան ռազմական տելեգրամյան ալիքները՝ հրապարակելով խորտակվող նավի տեսանյութը։

Նույն աղբյուրները պնդում են, որ նավի անձնակազմին հաջողվել է փրկել։

Անցած գիշեր Ղրիմը լայնածավալ հաձակման է ենթարկվել ինչպես անօդաչու թռչող սարքերով, այնպես էլ ծովային դրոններով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել Ղրիմի վրա հարձակման և նավի խորտակման մասին լուրերը։