Երևանի և Քիշնևի հասցեին Մոսկվայի հռետորաբանությունը ապակայունացնում է տարածաշրջանը․ Միլլեր

Հայաստանի և Մոլդովայի հասցեին Մոսկվայի հռետորաբանությունը ապակայունացնում է տարածաշրջանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին ի պատասխան։

Անցած շաբաթ Ռուսաստանի արտգոծնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս, Մոլդովայի վերաբերյալ պնդել է՝ Արևմուտքը «ձգտում է վերահսկողության տակ առնել Մոլդովայի ղեկավարությանը Ուկրաինայի օրինակով։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի հարևաններն անհանգստացած են Ռուսաստանի կառավարության սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան