Պակիստանի կառավարության նախկին ղեկավարի եղբայրն ընտրվեց վարչապետ

Պակիստանի օրենսդիրները մարտի 3-ին վարչապետ են ընտրել նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կրտսեր եղբորը՝ Շեհբազ Շարիֆին:

Ավելի վաղ Նավազ Շարիֆը հրաժարվել էր չորրորդ ժամկետի համար առաջադրվելուց՝ հայտարարելով, որ չի ցանկանում գլխավորել կոալիցիոն կառավարությունը։

72-ամյա Շեհբազ Շարիֆը վերադառնում է իր պաշտոնին, օգոստոսին խորհրդարանը ցրվեց անցյալ ամիս կայացած ընտրություններից առաջ: Այդ ժամանակվանից Պակիստանն ունի ժամանակավոր կառավարություն:

Խորհրդարանի նոր գումարման ստորին պալատի 336 պատգամավորներից 201-ը կողմ են քվեարկել Շարիֆի թեկնածության օգտին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պակիստանում նախկին վարչապետի կուսակիցները ցույցի են դուրս եկել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պակիստանում երկու հիմնական մրցակիցները պնդում են ընտրություններում հաղթելու մասին