Անթալիայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները:
Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում:
Արարատ Միրզոյանը Թուրքիա է մեկնել այսօր՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կլաարը հուսով է՝ այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան խաղաղություն կնքել