Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ ներկա են եղել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։
Արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատել են հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ:
Միրզոյանն ու Ֆիդանն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի:
Արարատ Միրզոյանը Թուրքիա է մեկնել այսօր՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Ըստ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի, այցը շարունակվելու է մինչև մարտի 3-ը, նախատեսված է նախարարի մասնակցությունը քննարկումներին և երկկողմ հանդիպումներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա