Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի միջազգային դիվանագիտական համաժողովում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նրա խոսքով, Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը։
Ֆիդանի փոխանցմամբ, դա տեղի է ունենում տարածաշրջանային նախաձեռնությունների շնորհիվ։ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, թե միջազգային իրավունքը չի կարողանում նման հակամարտությունների լուծում գտնել:
Նա ընդգծել է նաև, որ «Թուրքիան ակտիվ և դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների և խնդիրների լուծման համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քըլըչն առաջարկում է Ռուբինյանի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում