Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ղրղըզստանցի պաշտոնակից Ջինբեկ Կուլուբաևի հետ։
Նախարարները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում Ադրբեջանի և Ղրղըզստանի համագործակցության հարցերը:
Բայրամովը նշել է, որ այս տարի Շուշիում պետք է տեղի ունենա Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Նախարարները քննարկել են «ազատագրված տարածքների վերականգնման գործընթացը»:
Բայրամովը Կուլուբաևին տեղեկություններ է փոխանցել հայ - ադրբեջանական բանակցությունների մասին: