ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ղեկավարները հաստատել են, որ ձեռք են բերել համաձայնություն, որով երկիրը մարտ ամսին կխուսափի դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցումից՝ «շաթդաունից»:
Այդ մասին ասվում է Սենատում դեմոկրատականների մեծամասնության և հանրապետականների փոքրամասնության ղեկավարներ Չակ Շումերի և Միթչ ՄաքՔոնելի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և դեմոկրատականների փոքրամասնության ղեկավար Հաքիմ Ջեֆրիսի համատեղ հայտարարության մեջ։
«Մենք համաձայն ենք, որ Կոնգրեսը պետք է աշխատի երկկուսակցական սկզբունքով՝ մեր կառավարությանը ֆինանսավորելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Օրենսդիրները հաստատել են, որ որոշ դաշնային գերատեսչությունների ֆինանսավորումը երկարացվել է մինչև մարտի 8-ը, մյուսներինը՝ մինչև մարտի 22-ը:
Կառավարության ֆինաանսավորումը շարունակելու օրինագիծն առաջիկա օրերին քվեարկության կդրվի Կոնգրեսի երկու պալատների լիագումար նիստերում:
Ավելի վաղ Politico-ն հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատականների և հանրապետականների առանցքային լիդերները «շաթդաունից» խուսափելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ժամանակավոր բյուջեի նախագիծը