ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Ֆլորիդայում՝ Մար-ա-Լագոյի իր կալվածքում կընդունի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Ենթադրվում է, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 8-ին։
Bloomberg-ի փոխանցմամբ, այդ հանդիպումը կարող է ավելացնել մտահոգությունները Միացյալ Նահանգների դաշնակիցների շրջանում:
Օրբանը չի թաքցնում, որ աջակցում է Թրամփին և պնդում է, որ նրա նման առաջնորդներ են պետք Եվրոպային:
Փետրվարի 25-ին Թրամփը Վաշինգտոնում՝ «Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողով» միջոցառման շրջանակներում, հանդիպել է Արգենտինայի աջակողմյան նախագահ Խավիեր Միլեյի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օրբանն ընդդեմ 26-ի․Կիևը Վաշինգտոնից հետո այժմ էլ Բրյուսելում է ֆինանսական օգնության խոչընդոտների բախվում