20 լուսանկարի պատմություն. «Իմ տունն Արցախում» դարձավ ցուցահանդես

«Իմ տունն Արցախում» դարձավ ցուցահանդես։ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում 20 լուսանկարի պատմություն է։ Այլևս հնարավոր չէ շոշափել պատուհանները, գրքերը, կիթառը, ծաղկած վարդերը, ծաղկամանը... միայն պահել, դաջել մտքում կամ գոնե մարմնի վրա։

20 պատմություններից մեկն էլ 21-ամյա Դիանա Առուշանյանինն է։ Պապիկի տունն է լուսանկարին ու թևին։ Ասում է՝ Արցախն իմ պապիկն է, որը մինչև հիմա բաճկոնի գրպանում պահում է տան բանալին։

Լուսանկրաներն ուղեկցվում են կարճ պատմություններով։ Դիանան իր պատումում հիշում է այգու վերջին տանձի համը։ Հարևանի թթի ծառը, պատշգամբը... ամեն տեղ մի քիչ իր տունն է:

Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը Հայաստան տեղափոխված ռուս լրագրողների հետ է եկել այս գաղափարին։ Ասում է՝ տները խոսում են Արցախի վերջին ողբերգության մասին։

Մի դրվագ էլ Հադրութի Տող գյուղի տան պատշգամբից՝ հենց Գրիգորյանի հուշերից է։ Սարյանական կապույտը՝ արևագույն շրջանակից.... 44-օրյա պատերազմից ընդամենը 2 շաբաթ առաջ։ Դեռ 1 ամիս լուսանկարները կպատմեն իրենց պատմությունը...

Մանրամասներն «Ազատության» ռեպորտաժում.