Ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ մանդատով են ռուս սահմանապահները տեղակայված Ներքին Հանդում:
«Շատ իրադրություններ կան, որոնք Հայաստան - Ադրբեջանին գուցե սպոնտան ձևով են ձևավորվել՝ ձեզ հայտնի իրադրությունների բերումով: Եվ ես կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի: Եվ եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահները որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է՝ սրանից պետք է արվեն համապատասխան հետևություններ», - նշեց Փաշինյանը:
Ռուս զինվորականները Ներքին Հանդում են 44-օրյա պատերազմից հետո՝ Փաշինյանի վարչապետության օրոք։ Այստեղ նրանց ներկայության իրավական հիմքերի և մանդատի մասին «Ազատություն»-ը հարց է ուղղել Կառավարությանը, պատասխան դեռ չի ստացվել՝ լրացուցիչ 30 օր են ուզել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք մեր սահմանները կպաշտպանենք». ըստ ԱԺ նախագահի՝ ճիշտ կլինի ռուս սահմանապահների դուրս գալը «Զվարթնոց»-ից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավական ի՞նչ հիմքով և մանդատով են ռուսները Ներքին Հանդում. իշխանությունը չի պարզաբանում