Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին՝ ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բեռլինյան հանդիպումից։
«Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել կողմերին՝ ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության», - ասել է Միլլերը։
Փետրվարի 28-29-ը Բեռլինում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցություններից երկու օր առաջ Ալիևը զգուշացնում է՝ «Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները»