Բարձրաստիճան թուրք զինվորականները ժամանել են Բաքու

Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Ազգային պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ այսօր թուրք զինվորականներին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

«Հանդիպման ընթացքում գեներալ-գնդապետ Հասանովը պատմել է ադրբեջանա - հայկական պայմանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի, ինչպես նաև ադրբեջանական բանակում անցկացվող բարեփոխումների մասին», - հաղորդում է APA-ն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հասանովը հրամանատարների հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Աքարը Բաքվում քննարկել է ռազմական ոլորտում համագործակցության հարցեր