«Մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի, կամ ուժի բռնի կիրառմանը», - այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ շեշտելով՝ Աթենքը վստահ է՝ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։
«Հունաստանը դիվանագիտական տեսանկյունից միշտ ձեր կողքին կլինի՝ ձևավորելու և ստորագրելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որովհետև, միայն կայուն խաղաղության պայմանագիրը կարող է բացել ճանապարհը Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի», - ասաց Հունաստանի վարչապետը։
Փաշինյանն իր հերթին ընդգծեց Հունաստանի մասնակցությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, որը դիտարկում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը։
«Հուաստանի մասնակցությունն այստեղ շատ գնահատելի է և կարևոր», - ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Բեռլինում փետրվարի 28-29-ը նախատեսված հանդիպմանը՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցություններից երկու օր առաջ Ալիևը զգուշացնում է՝ «Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները»