«Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորքերը մուտք գործեն Ուկրաինա, ապա կարող ենք խոսել ոչ թե հակամարտության հնարավորության, այլ դրա անխուսափելիության մասին», - այսօր, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի վերջին հայտարարությունները, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Իրավիճակը նույնկերպ պետք է գնահատեն [ՆԱՏՕ-ի անդամ] երկրները՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրենց շահերին, իրենց քաղաքացիների շահերին», - հայտարարել է Պեսկովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ չի բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը չի բացառում ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում