Ռուսաստանը կդադարեցնի բենզինի արտահանումը

Մարտի 1-ից Ռուսաստանը կես տարով կդադարեցնի բենզինի արտահանումը, այսօր լրագրողներին տեղեկացրել են փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գրասենյակից։

Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, բացառություն կարվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններ, ինչպես նաև Մոնղոլիա, Ուզբեկստան, Աբխազիա և Հարավային Օսիա արդեն իսկ համաձայնեցված մատակարարումների համար։

Մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, այս որոշման պատճառը վերջին ամիսներին ուկրաինական ուժերի կողմից Ռուսաստանի մի շարք նավթամշակման գործարաններին հասցված հարվածներն են ինչի հետևանքով բենզինի արտադրության ծավալները երկրում նվազել են շուրջ երկու տոկոսով։