Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինները վարժանքներ են անցկացրել

2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինները վարժանքներ են անցկացրել, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդման՝ հատուկ նշանակության ջոկատները հակաահաբեկչական գործողություններ են իրականացրել՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և մարտավարություն, այդ թվում՝ չեզոքացնելով բնակեցված տարածքներում թաքնված պայմանական թշնամու ահաբեկչական խմբերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատները հերթական զորավարժություններն են անցկացրել