Հունգարիան վավերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը

Հունգարիայի խորհրդարանը քիչ առաջ քվեների մեծամասնությամբ վավերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ դաշինքին Ստոկհոլմի անդամակցությանը կողմ են քվեարկել Հունգարիայի խորհրդարանի անդամներից 188-ը, դեմ՝ վեցը։

Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ վերջին երկիրն էր, որ դեռ չէր վավերացրել Շվեդիայի անդամակցության վերաբերյալ 2022 թվականի հուլիսի հինգին ստորագրված արձանագրությունը։