Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժումն այսօր հայտարարել է, որ օրվա երկրորդ կեսին շուրջ վեց տասնյակ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Շարժման ներկայացուցիչների պնդմամբ՝ հրթիռակոծության թիրախում էին Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտները։
«Հեզբոլա»-ի այս հարձակումը պատասխան է իսրայելցիների կողմից Լիբանանի կենտրոնական շրջաններին այսօր հասցված հարվածների, որոնց հետևանքով շարժման երկու զինյալ է զոհվել։
Իսրայելական աղբյուրները տեղեկացրել էին, որ Բեյրութից շուրջ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բաալբեկ քաղաքի հրթիռակոծության թիրախում էին «Հեզբոլա» շարժման հակաօդային պաշտպանության համակարգերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանի խորքում Իսրայելը սպանել է «Հեզբոլա»-ի դաշտային հրամանատարներից մեկինԻսրայելը Լիբանանին լայնածավալ պատերազմով է սպառնում