Բուդանով․ «Ցավոք սրտի, Նավալնին մահացել է բնական պատճառներով»

Կիրիլ Բուդանովը, արխիվ

«Ալեքսեյ Նավալնու մահվան պատճառը իրոք պոկված թրոմբն էր», - Կիևում, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Նրա խոսքով, այս մասին տեղեկատվությունը Կիևը ստացել է հետախուզության խողովակներով։

«Ես թերևս հիասթափեցնեմ ձեզ, բայց մեր ունեցած տեղեկությունների համաձայն Նավալնին իրոք մահացել է թրոմբի պոկվելու հետևանքով։ Սա քիչ թե շատ հաստատված տեղեկատվություն է, և մենք այն համացանցից չէ, որ վերցրել ենք», - հայտարարել է ուկրաինական հետախուզության ղեկավարը՝ հավելելով՝ «ցավոք սրտի, դա բնական պատճառներով մահ էր»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնվել է ընտանիքին