Պուտինը Թուրքիա կմեկնի նախագահական ընտրություններից հետո միայն

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումներից, արխիվ

Մինչև Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները Վլադիմիր Պուտինն իր թուրք պաշտոնակից Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ չի հանդիպի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Մինչև ընտրությունները նախագահի ժամանակացույցը բավական ծանրաբեռնված ու սեղմ է լինելու, նախագահ Էրդողանի մոտ ևս ժամանակացույցը բավական լարված է», - նշել է Պեսկովը՝ հավելելով, սակայն, որ երկկողմ բանակցությունների կազմակերպման ուղղությամբ շփումները Մոսկվայի և Անկարայի միջև շարունակվում են։

«Նախագահների հանդիպումը կկայանա այն ժամանակ, երբ երկու նախագահների աշխատանքային գրաֆիկները դա թույլ տան», - նշել է Կրեմլի խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան Էրդողան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգից որոշ մանրամասներ է հաղորդելReuters. «Փետրվարի 12-ին Պուտինը կմեկնի Թուրքիա»Պուտինը փետրվարին կմեկնի Թուրքիա