Իսրայելի Զինված ուժերն այսօր տեղեկացրել են, որ հարվածներ են հասցրել «Լիբանանի խորքում»։
«Հարվածները հասցվել են «Հեզբոլա» շարժման ահաբեկչական թիրախներին», - հաղորդում է իսրայելական բանակը։
Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացնում է, որ հարվածների թիրախում է հայտնվել Իսրայելի հետ սահմանից շուրջ 100 կիլոմետր հյուսիս գտնվող Բաալբեկ քաղաքը։
Լիբանանին հասցվող հարվածների մասին տեղեկությունները ի հայտ եկան այն բանից հետո, երբ «Հեզբոլա»-ն հայտարարեց, որ այսօր առավոտյան իր զինյալներին հաջողվել է իսրայելական անօդաչու թռչող սարք խոցել։