Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ստիպված է եղել փոխել Ուկրաինայի Նիկոլաև քաղաք այցի ծրագիրը՝ ռուսական լրտեսական անօդաչու թռչող սարքի պատճառով, հայտնել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնյան։
Բերբոքը երկօրյա այցով Ուկրաինա էր ժամանել փետրվարի 24-ին՝ ռուսական լայնածավալ ներխուժման երկրորդ տարելիցին։ Փետրվարի 25-ին Գերմանիայի արտգործնախարարը Նիկոլաև քաղաքում էր, սակայն անվտանգության աշխատակիցները խնդրել են արտգործնախարարին վերադառնալ զրահապատ մեքենա, երբ Ջրմուղի շենքի վրա լրտեսական ԱԹՍ-են նկատել։ Մի քանի ժամ անց Բերբոքի ավտոշարասյունը Մոլդովայի հետ սահմանով լքել է Ուկրաինան։
Փետրվարի 24-ին Գերմանիայի արտգործնախարարն Օդեսայում էր, որտեղ էլ օդային տագնապի պատճառով որոշ ժամանակ անցկացրել է ռմբապաստարանում։
Բերբոքն ավելի վաղ հայտարարել էր, որ Գերմանիան լրացուցիչ 100 միլիոն եվրո (108 միլիոն դոլար) մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ ջրամատակարարման, հիվանդանոցների և բնակարանային ապահովման համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը և Բեռլինը անվտանգության համաձայնագիր կնքեցին