Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում՝ հենացատկի վարժության եզրափակիչում հավաքելով 15.050 միավոր։
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության նույն վարժությունում արծաթե մեդալը նվաճել է Իրանի ներկայացուցիչը, բրոնզեն՝ Չինաստանինը։
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ևս Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր: