Ռուսաստանի դժվարամատչելի և հեռավոր վայրերում սկսվել է նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը։ Վաղաժամկետ քվեարկելու են նաև նավերի վրա, որոնք նավարկելու են քվեարկության հիմնական օրերին (մարտի 15-17):
Բոլոր մարզերում վաղաժամկետ քվեարկությունը պետք է ավարտվի մինչև մարտի 14-ը։
Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ հանձնաժողովների անդամներն ավանդաբար մեկնելու են եղանակային և բևեռային կայաններ, եղջերվաբուծական արոտավայրեր և հեռավոր բնակավայրեր ուղղաթիռներով, ձնագնացներով, շների սահնակներով:
Վերջին նախագահական ընտրություններում՝ 2018 թվականին, մոտ 180 հազար մարդ քվեարկել է վաղաժամկետ, շուրջ 31 հազար մարդ՝ ծովում նավերի վրա ձևավորված 957 ընտրատեղամասերում։
Նախագահի պաշտոնի համար պայքարում է չորս թենածու՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ կոմունիստական կուսակցությունից առաջադրված Նիկոլայ Խարիտոնովը և «Նոր մարդիկ» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հրաժարվել է հեռուստաբանավեճից