Ադրբեջանում փոխվում է պահեստային զինծառայողներին վերապատրաստման զորակոչելու կարգը: «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այն ամրագրվել է «Զինվորական հերթապահության և զինվորական ծառայության մասին» օրենքում առաջարկված փոփոխության մեջ, որը Միլլի մեջլիսը քննարկել է այսօրվա նիստում։
Ըստ օրինագծի՝ զորավարժություններին մասնակցելու պահեստային զինծառայողներին ներգրավելիս համապատասխան գործադիր մարմինը պետք է համաձայնեցնի ներգրավվող զինծառայողների թիվը։
Օրինագիծն ընդունվել է երրորդ ընթերցմամբ։