Ուկրաինան առաջին F-16-երը կարող է ստանալ արդեն այս ամռանը

Ուկրաինան ամերիկյան արտադրության առաջին F-16 կործանիչները կարող է ստանալ արդեն այս ամռանը։ Դրանք Կիևին պատրաստվում է փոխանցել Դանիայի կառավարությունը։ Այս մասին տեղեկացնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։

«Միացյալ Նահանգները, Դանիան և Նիդերլանդները ներառող միջազգային ռազմաօդային կոալիցիան այժմ աշխատում է F-16-ները Կիևին փոխանցելու ուղղությամբ», - նշված է Դանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։

Փոխանցվելիք օդանավերի կոնկրետ թիվը, սակայն, դանիական ռազմական գերատեսչությունը չի հստակեցնում։