Հայկական կարմիր խաչի երկու տնօրենները

Ով՞ է ղեկավարում Հայկական կարմիր խաչը, այս հարցն ունի մի քանի պատասխան։

«Տնօրենը ես եմ, ես աշխատում եմ», - ասում է Արթուր Արիստակեսյանը։

Գրասենյակում նաև թարմ ցուցանակ կա, հարևանությամբ՝ Մխիթար Մնացականյան՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Ապօրինի տնօրեն, ապօրինի նախագահ, ասում են կազմակերպությունում տնօրենի պաշտոնը շուրջ 20 տարի զբաղեցրած Աննա Եղիազարյանի թիմակիցները. նրանց ղեկավարը հենց Եղիազարյանն է։

Արիստակեսյանը նախկինում ոստիկանության 6-րդ վարչության բաժիններից մեկն է ղեկավարել։

Կարմիր խաչի միակ ազգային ընկերությունում կոնֆլիկտ սկսել է ծավալվել կազմակերպությունում շուրջ 20 տարի միմյանց հետ աշխատած Մխիթար Մնացականյանի ու Աննա Եղիազարյանի միջև, նրանք նաև խնամիական կապեր ունեն։ Ըստ Եղիազարյանի համախոհների՝ պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո Մնացականյանը չի ցանկանում հեռանալ կազմակերպությունից, համագումարով իր որդուն, որ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի տնօրենն է, նախագահ դարձնել է ուզում։ Աննա Եղիազարյանն ինքն է նախագահ առաջադրվելու մասին հայտնել փետրվարի կեսին հրավիրած համագումարին։

«Մեր նախագահը Մնացականյանն է», - ասում է արդեն գործադիր տնօրենի պետռիգիտրի վկայական ունեցող Արթուր Արիստակեսյանը։

Մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.