«Այսօր շատ բարդ ժամանակներ են, և Հայաստանն ու Ռուսաստանը շատ լուրջ մարտահրավերների են բախվում», - այսօր Երևանում, փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվող «Հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված արարողության ավարտին հայտարարել է Երևանում այդ երկրի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Կցանկանայի մաղթել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանվեն և ամրապնդվեն։ Դա կարևոր է մեր երկու երկրների համար էլ։ Համոզված եմ նաև, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից», - հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցին Մոսկվայից վերադարձել է ԲաքուՀայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը. ԱԽ քարտուղար«Մեր առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք՝ բացառությամբ Ներքին Հանդի». ԵՄ առաքելություն