Սալեխարդի դատարանը Լյուդմիլա Նավալնայայի բողոքը որդու՝ Ալեքսեյ Նավալնիի դին ընտանիքին չհանձնելու վերաբերյալ կքննի փակ դռների ետևում։
«Անօրինական գործողությունների և որոշումների վերաբերյալ բողոքը ստացվել է», - ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանից ի պատասխան Նավալնայայի հայցի մասին հարցին։
Բողոքի քննությունը նշանակված է մարտի 4-ին։
Բանտում մահացած ընդդիմադիր առաջնորդի մայրը երեկ դիմել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով ընտանիքին փոխանցել որդու դին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վերադարձրեք Ալեքսեյի մարմինը». Նավալնիի դին առնվազն երկու շաբաթ չի հանձնվի նրա հարազատներին