Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հատնում է ՊՆ պաշտոնական կայքէջը՝ առանց այլ մանրամասների:

Այսօր ավելի վաղ վարչապետի գերասենյակը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ նշելով, որ պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա, կհանդիպի Մակրոնի հետ