Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը 13-րդն է Ուկրաինա Մոսկվայի լայնածավալ ռազմական ներխուժումից ի վեր։

Եվրամիությունում Բելգիայի նախագահությունը X-ում արված գրառման մեջ ընդգծում է, որ փաթեթը «ԵՄ-ի կողմից հավանության արժանացած ամենալայն փաթեթներից մեկն է»:

Ըստ Reuters-ի, սահմանափակումները կտարածվեն շուրջ 200 կազմակերպությունների և անհատների վրա, սակայն սև ցուցակում հայտնված նոր ոլորտներ չկան։

Ակնկալվում է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը պաշտոնապես կհաստատվի փետրվարի 24-ին։