Ռուսաստանի իշխանությունը ցայսօր ընտանիքին չի փոխանցում ընդդիմության հանգուցյալ լիդեր, բանտում մահացած Ալեքսեյ Նավալնիի դին: Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, այսօր տեսաուղերձով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, պահանջելով հարազատներին փոխանցել որդու մարմինը:
«Թույլ տվեք վերջապես տեսնեմ որդուս», - ասել է Լյուդմիլա Նավալնայան:
«Արդեն հինգերորդ օրն է՝ չեմ տեսնում նրան, ինձ չեն տալիս նրա մարմինը և նույնիսկ չեն ասում, թե որտեղ է նա։ Դիմում եմ ձեզ, Վլադիմիր Պուտին, հարցի լուծումը կախված է միայն ձեզնից, թողեք վերջապես տեսնեմ որդուս։ Ես պահանջում եմ, որ Ալեքսեի մարմինն անհապաղ հանձնեն մեզ, որ կարողանանք նրան մարդավարի հողին հանձնել»,- ասել է որդեկորույս Լյուդմիլա Նավալնայան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի իրավապահները հետախուզում են Ալեքսեյ Նավալնիի եղբորը