Ռուսաստանի դատարանն այսօր մերժել է նախնական կալանքի ժամկետը մինչև մարտի 30-ը երկարաձգելու որոշման դեմ ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի բողոքը և անփոփոխ է թողել խափանման միջոցը:
Wall Street Journal պարբերականի թղթակից Գերշկովիչը մեղադրվում է լրտեսության համար, նա կտրականապես հերքում է մեղադրանքը: Գերշկովիչը ձերբակալվել է անցյալ տարվա մարտի 29-ին Եկատերինբուրգում և այդ մեղադրանքով կարող է դատապարտվել ընդհուպ 20 տարվա ազատազրկման:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին վերջերս տված ծավալուն հարցազրույցում նկատել է տվել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կարող է տեղի ունենալ կալանավորների փոխանակում, ինչը հնարավոր կդարձնի Գերշկովիչի ազատումը: Պուտինը, սակայն, որևէ ժամկետ չի նշել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվայի դատարանը երկու ամսով երկարաձգեց The Wall Street Journal-ի թղթակցի կալանքը