Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այլ պաշտոնյաների հետ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել զոհվածների հիշատակին։
Շահրամանյանը լրագրողների հարցերին չի պատասխանել։
Արցախի ներկայացուցչությունում այս պահին պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունենում միջոցառում, որին ներկա է նաև Շահրամանյանը։
Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ միջոցառման շրջանակներում «Ազգային ժողովի հանդիսավոր նիստ է տեղի ունեցել»։
Մանրամասներն՝ ավելի ուշ