Կրակոցներ՝ Նոր Նորքի թաղապետարանի պատուհաններին

Ոստիկանությունն առավոտյան ահազանգ է ստացել, որ Նոր Նորքի թաղապետարանի հետնամասի 2-դ հարկի պատուհանների վրա կրակել են, «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր, արձանագրել և փաստաթղթերն ուղարկել Քննչական կոմիտե, ասաց Գաբրիելյանն` այլ մանրամասներ չհաղորդելով։