Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի զորավարժությունների մասին, որոնց ընթացքում «S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանումների զգոն մարտական անձնակազմերը կատարում են սարքավորումները մարտական պատրաստության բերելու, օբյեկտները օդային հարձակումից պաշտպանելու, պայմանական թշնամու հրթիռային հարձակումները հետ մղելու և այլ առաջադրանքներ»:
Այսօր ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր տանկերի և մարտական մեքենաների անձնակազմի պատրաստման վարժանքների մասին։