Նավալնիի կինը խոստանում է շարունակել ամուսնու պայքարը

Յուլիա Նավալնայան հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ մտադիր է ամուսնու գործը շարունակել :

«Իմ փոխարեն մեկ այլ անձ պետք է լիներ։ Բայց Վլադիմիր Պուտինը սպանել է այդ անձին», - սոցիալական ցանցերում հրապարակած ուղերձում հայտարարել է ռուս ընդդիմադիր առաջնորդի կինը։

Նավալնայան խոստացել է ամուսնու հետ կատարվածի պատճառների մասին խոսել առաջիկայում:

«Ես կշարունակեմ Նավալնիի գործը, կշարունակեմ պայքարել մեր երկրի համար», - ընդգծել է քաղաքական գործչի կինը՝ կոչ անելով իր կողմնակիցներին շարունակել պայքարը պատերազմի, կոռուպցիայի և անարդարության դեմ։

«Ես չեմ վախենում, դուք էլ ոչ մի բանից մի վախեցեք», - ասել է Կրեմլի կոշտ քննադատի կինը :

Ռուսաստանի քրեակատարողական դաշնային ծառայության տվյալներով՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ի կեսօրին՝ զբոսանքից հետո։ Նրա դին մինչ այս պահը չի հանձնվել հարազատներին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Նավալնիի մահվան հետաքննությունը երկարաձգվել է։ Թե որքան կտևի՝ հայտնի չէ։ Մահվան պատճառը դեռևս պարզված չէ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նավալնիի մորն ու փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել դիահերձարանՆավալնու թիմը հաստատում է նրա մահվան փաստըՆավալնայան հայտարարել է՝ ամուսնու մահվան հաստատման դեպքում Պուտինը պետք է պատասխանատվություն կրիՌուսաստանի ՔԿԾ-ն հայտնում է Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին