Մոսկվան համառորեն կբացատրի Երևանին իր ճշմարտացիությունը Ուկրաինայի հարցում․ Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանը կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ուկրաինայի պատերազմի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, դա գաղտնիք չէ», - ասել է Պեսկովը։

«Հետևաբար, սա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է, մենք համաձայն չենք նրանց հետ և համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը», - ընդգծել է ՌԴ նախագահի խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ. Փաշինյան