Ուրսուլա ֆոն դեր Լայենը ցանկանում է վերընտրվել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արխիվ:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է կրկին առաջադրել այդ պաշտոնում, հայտնել է Bild Telegram ալիքը։

«65-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լայենը որոշել է վերընտրվել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նա այն զբաղեցնում է 2019 թվականից»,- ասվում է հրապարակման մեջ։

Մինչ այդ նա Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է, որ Եվրոպական հանձնաժողովի հաջորդ կազմում կլինի նաև պաշտպանության հարցերով գերագույն հանձնակատար: Եվրոպական հանձնաժողովի հաջորդ կազմն իր աշխատանքը կսկսի 2024 թվականի նոյեմբերին։