Երկու կողմերը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մյունխենում կայացած եռակողմ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում», - նշել է նա:
Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մյունխենի եռակողմ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը