Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այսօր Մյունխենում, Գերմանիայի դաշնային կանցլերի նախաձեռնությամբ կայացած Փաշինյան-Ալիև երկկողմ բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ «երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»։
Այս մասին հաղորդում է АPA գործակալության Մյունխենում գտնվող թղթակիցը՝ նշելով, որ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին նաև հանձնարարվել է շարունակել սահմանազատման շուրջ բանակցությունները։
Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպման մասին հայկական կողմը չի հաղորդում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մյունխենի եռակողմ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը