Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թիմը պաշտոնապես հաստատում է նրա մահվան փաստը։ Ընդդիմության առաջնորդի մահվան մասին տեղեկություններից ի հայտ գալուց մոտ 20 ժամ անց նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հաստատել է ռուսաստանյան իշխանությունների երեկ տարածած հաղորդագրությունը՝ նշելով, որ Նավալնու մահվան վկայականը այսօր հանձնվել է նրա մորը։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որոնց համաձայն Նվալանու մայրը ժամանել է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում գտնվող գաղութ, որտեղ պահվում էր նրա որդին։
X-ի օգտահաշվում արված գրառմամբ Յարմիշը նաև պահանջել է Ռուսաստանի իշխանություններից Նավալնու մարմինը անհապաղ հանձնել ընտանիքի անդամներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի ՔԿԾ-ն հայտնում է Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին