Մյունխենում այսօր կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հանդիպումը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ համատեղ հանդիպումից հետո լքել է սենյակը։ Հանդիպումը շարունակվում է երկկողմ ձևաչափով։
APA-ի փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվել է Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ:
Հայաստանի վարչապետի խոսնակի տարածած նկարներում երևում է, որ եռակողմ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:
Ավելի վաղ Շոլցն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օլաֆ Շոլցն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԼեռնային Ղարաբաղի դեմ անցած տարվա սեպտեմբերին ռազմական գործողություններ ծավալելուց ու Արցախի հայաթափումից հետո Բաքուն բոյկոտել է հայ-ադրբեջանական բանակցությունների արևմտյան հարթակները։ Վաշինգտոն ընդհանրապես չգնացին, իսկ ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնություններին թեև հայտարարությունների մակարդակով չէին ընդդիմանում, բայց թե՛ Բրյուսելում, թե՛ Գրանադայում Եվրամիության միջնորդական ջանքերը բոյկոտեցին։
Այս ամիսներին Բաքուն առավելապես երկկողմ բանակցությունների գաղափարն էր առաջ տանում։